Դդմարվեստ .նախագիծ

img_3613

Այսօր Հարթակ ակումբում  հանդիպում ունեցանք  դդմարվեստի  հիմնադիր՝ Հերիքնազ Խաչիկյանի հետ:Հերիքնազը պատմեց թե ինչպես պետք է աճեցնել կուռմադդումները ,այնուհետև ներկայացրեց չորացման ընթացքը ,որից հետո կատարվում է գեղարվեստական մասը՝ նկարչությունը,փորագրությունը  և այլն:Սահիկահանդեսի միջոցով սովորողները ծանոթացան նրա գործերի հետ,որտեղ առկա էին տարատեսակ նկարչական,գործվածքային և փորագրության տեխնիկաներ: Դդմիկների  արվեստին ծանոթանալուց հետո սկսեցինք վարպետաց դասը:Սովորողները նկարեցին փոքրիկ դդումների վրա,որոնք հետագայում մասնակցելու են ցուցահանդեսի:Սեբաստացիները շատ հետաքրքրված էին կուռմադդումներով,Հերիքնազը մեզ փոխանցեց դդումների սերմեր ,որոնք էլ պետք է աճեցնենք կրթահամալիրի ջերմոցում:

Հերիքնազի կուռմադդումային հեքիաթը

Հերիքնազ Խաչիկյան Արտ

Оставьте комментарий